Рейтинг@Mail.ru
USD
391.8
EUR
422.79
RUB
4.6543
GEL
141.19
2025 թ. մարտի 27, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+9

ԱՆ–ն հայտնում է Իրանում կորոնավիրուսով վարակի 18 դեպքի մասին, 4 մարդ մահացել է

21.02.2020, 20:37
Ըստ մասնագետների` 80.9% դեպքերում հիվանդությունն ընթանում է թեթև ձևով
ԱՆ–ն հայտնում է Իրանում կորոնավիրուսով վարակի 18 դեպքի մասին, 4 մարդ մահացել է

ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի./ԱՌԿԱ/. Առողջապահության նախարարությունը հանդես է եկել հաղորդագրությամբ նոր կորոնավիրուսային վարակով պայմանավորված համաճարակային վիճակի մասին։

ԱՆ–ից նշում են, որ գերատեսչությունը շարունակում է աշխատանքներն Իրանում թե´ հայկական դեսպանատան, և թե´ առողջապահության նախարարության հետ: Արդյունքում պարզվել է, որ փետրվարի 21-ի ժամը 16:00 դրությամբ արձագրվել է 18 դեպք, որից 4-ը՝ մահվան ելքով: 

Չինաստանի Առողջապահության պետական ​​հանձնաժողովի ամենօրյա զեկույցի համաձայն՝ փետրվարի 21-ի, ժամը 16:00 դրությամբ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հաստատված դեպքերի թիվը կազմել է 75567, կասկածելի դեպքերի թիվը` 5206, հաստատված դեպքերից առողջացածների թիվը՝ 18654 (24,2%), գրանցվել է 2239 մահ (3%): Այս պահի դրությամբ ծանր վիճակում են գտնվում 11633 պացիենտ:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն` ընդհանուր առմամբ, աշխարհում փետրվարի 20-ի դրությամբ արձանագրվել է 75748  լաբորատոր հաստատված դեպք: ՉԺՀ-ից դուրս աշխարի 26 երկրում արձանագրվել է 1073 դեպք», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Ըստ մասնագետների` 80.9% դեպքերում հիվանդությունն ընթանում է թեթև ձևով: Բարձր ռիսկային խմբում են գտնվում ծերերը և այլ զուգակցող հիվանդություններով անձինք: Հիվանդությունը ծանր ձևով ընթանում է սրտանոթային, շաքարային դիաբետով, շնչառական խանգարումներով հիվանդների մոտ:

Այսօրվա դրությամբ վարակի (COVID-19)  մահացությունը հասել է 2.3%: Ընդ որում տղամարդկանց շրջանում մահացության ցուցանիշն ավելի բարձր է (տղամարդ՝ 2.8, կին՝ 1.7):

Հիվանդի տարիքից կախված բարձրանում է մահացության ցուցանիշը: Մինչև 39 տարեկան տարիքային խմբում այն կազմում է 0,2%, 40 տարեկաների մոտ՝ 0,4%, 50տ.՝ 1,3%, 60տ.՝ 3,6%, 70տ. 8%,  80տ. և բարձր՝ 14,8%:

Մինչև 9 տարեկան երեխաների մոտ դեռևս մահվան ելքով դեպք չի գրանցվել` չնայած հիվանդանոցներում բուժում են ստանում մանկահասակ տարիքի երեխաներ:

«Հարկ է նշել, որ ռիսկի խմբի մեջ են մտել նաև բուժաշխատողները՝ 3019 հիվանդ, որից 5–ը մահվան ելքով», – հայտնում են ԱՆ–ից:

Գերատեսչությունից կրկին հիշեցնում են, որ նոր կորոնավիրուսային վարակով (covid-19) չհիվանդանալու համար անհրաժեշտ է միջազգային ուղևորություններ ծրագրելիս՝ հաշվի առնել տվյալ երկրի համաճարակային իրավիճակը խուսափել շնչառական վարակներով հիվանդների հետ շփումից, օգտագործե´լ անհատական պաշտպանիչ միջոցներ (դիմակներ), լվանալ ձեռքերը դրսից տուն գալիս և սնունդ ընդունելուց առաջ, գրիպանման երևույթների առկայության դեպքում դիմե´լ բժշկի, չզբաղվել ինքնաբուժմամբ, Չինաստանում գտնվելու դեպքում խուսափե´լ կամ  բացառել կենդանական (հատկապես՝ ծովամթերքի) շուկաներ այցելություններից, օգտագործե´լ միայն լավ եփված սնունդ, շշալցված ջուր, չայցելե´լ կենդանաբանական այգիներ կամ չմասնակցե´լ մշակութային միջոցառումների, որտեղ ներգրավված են կենդանիներ, Չինասատնից վերադառնալու դեպքում ունենալով գրիպանման հիվանդություններին բնորոշ ախտանշաններ` պետք է դիմե´լ բժշկական օգնության՝ նշելով ճանապարհորդության մասին:–0–