Ապրիլի 8–ին գրանցվել է կորոնավիրուսի վարակման 28 նոր դեպք, իսկ որտեղի՞ց է առաջացել 40–ը, ԱՆ–ն պարզաբանում է
09.04.2020,
11:34
Հաստատված դեպքերի ընդհանուր թիվը այս պահին կազմում է` 921

ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի./ԱՌԿԱ/. Ապրիլի 8-ի դրությամբ հաստատվել է կորոնոավիրուսային հիվանդության 28 նոր դեպք:
Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը։
«Հաստատված դեպքերի ընդհանուր թիվը այս պահին կազմում է` 921: Վիճակագրությունից դուրս էին մնացել հաստատված 12 դեպք, որոնք արձանագրվել են վերջին 40 օրվա ընթացքում, երբ վիճակագրությունը չէր վարվում էլեկտրոնային համակարգի միջոցով: Այս պահին համակարգը ավտոմատացված է և վիճակագրական տվյալները մարդկային գործոնով պայմանավորված չեն: Նախարարության սկզբունքը մնում է նույնը` լինել բաց և թափանցիկ, ինչի համար էլ ներկայացնում ենք հետևյալ պարզաբանումը», – նշել է Նիկողոսյանը:–0–