Рейтинг@Mail.ru
USD
391.81
EUR
422.41
RUB
4.6907
GEL
141.32
2025 թ. մարտի 28, ուրբաթ
եղանակը
Երևանում
+18

Արայիկ Հարությունյանը մեկնաբանել է առաջին դասարանցիների ընդունման հայտերի էլեկտրոնային գրանցման կարգը

08.05.2019, 19:43
Արայիկ Հարությունյանը մեկնաբանել է առաջին դասարանցիների ընդունման հայտերի էլեկտրոնային գրանցման կարգը։
Արայիկ Հարությունյանը մեկնաբանել է առաջին դասարանցիների ընդունման հայտերի էլեկտրոնային գրանցման կարգը

ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի./ԱՌԿԱ/. Երևանյան դպրոցներ առաջին դասարանցիների ընդունման հայտերի էլեկտրոնային գրանցումը կպարզեցվի, տեղեկացրեց ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը։

«Քանի որ ծրագիրը Հայաստանում ներդրվել է առաջին անգամ, հասկանալի է, որ դրա շուրջ առաջացել է որոշակի իրարանցում։ Իհարկե, ընդունումը կմեկնարկի որոշված օրը, և ծնողներից շատերն անհամբերությամբ սպասում են գրանցմանը։ Սակայն ծրագիրն անժամկետ է, և արդեն հաջորդ ուսումնական տարում որևէ հերթ չի լինի։ Յուրաքանչյուր ծնող կկարողանա հայտ ներկայացնել իր ցանկացած ամսում», – ասաց Հարությունյանն ԱԺ–ում կառավարության ժամի ընթացքում։

Առցանց գրանցումը կմեկնարկի 2019թ.–ի մայիսի 15–ին տեղական ժամանակով ժամը 09։00–ին։ Ծնողները կամ խնամակալները կկարողանան իրենց երեխաներին դպրոց հերթագրել hayt.emis.am կայքի միջոցով, որտեղ հնարավոր է ծանոթանալ անհրաժեշտ փաստաթղթերի ցանկին, տեսնել, թե որքան ազատ տեղ է մնացել և այլն։

Կայքում գրանցվելուց հետո ծնողը պետք է 15 աշխատանքային օրվա ընթացքում անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնի դպրոց, որտեղ տնօրենը վերջնականորեն կհաստատի գրանցումը։ Հակառակ դեպքում գրանցումը կչեղարկվի և կառաջանա կրկնակի գրանցման կարիք։

Միաժամանակ այլ երկրների քաղաքացիները և երկրի սահմաններից դուրս գտնվող ՀՀ քաղաքացիները կկարողանան գրանցել երեխային լիազորագրի միջոցով։–0–