Արցախը ՀՀ–ից սնուցող միակ բարձրավոլտ գծում վթար է տեղի ունեցել. ԱՀ–ում հովհարային անջատումներ են լինելու
10.01.2023,
12:44
Ադրբեջանական կողմի ապակառուցողական դիրքորոշման պատճառով այս պահին հնարավոր չէ կազմակերպել վթարավերականգնողական աշխատանքներ
ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի./ԱՌԿԱ/. Սույն թվականի հունվարի 9-ին` ժամը 14։35-ին, Գորիս-Ստեփանակերտ 110 կՎ Արցախը Հայաստանից սնուցող միակ բարձրավոլտ գծի 33-րդ կմ-ում արձանագրվել է վթար։
Ինչպես հայտնում է Արցախէներգոն, ըստ սարքավորումներով արձանագրված տվյալների` վթարը գտնվում է Աղավնո-Բերձոր հատվածում։
«Ադրբեջանական կողմի ապակառուցողական դիրքորոշման պատճառով նշված հատվածում այս պահի դրությամբ հնարավոր չէ իրականացնել շրջայց և կազմակերպել վթարավերականգնողական աշխատանքներ, ուստի որոշում է կայացվել հանրապետության էլեկտրամատակարարումը իրականացնել տեղական արտադրող կայանների միջոցով՝ համապատասխան սահմանափակումներով», – նշում են Արցախէներգոյից։
Ելնելով տվյալ իրավիճակից` Արցախում հունվարի 10-ից իրականացվում են հովհարային անջատումներ, որոնց մասին պարբերաբար կարելի է տեղեկանալ «Արցախէներգո» ՓԲԸ կայքից (artsakhenergo.am) և ֆեյսբուքյան էջից, ինչպես նաև հանրային հեռուստատեսության և ռադիոյի հայտարարություններից։
Հավանական լրացուցիչ անջատումներից խուսափելու նպատակով, գերատեսչությունից խնդրում են հնարավորինս խնայողաբար օգտագործել էլեկտրաէներգիան։–0–