Դատարանը բավարարեց գերությունից վերադարձած զինծառայողին կալանավորելու միջնորդությունը
28.12.2021,
11:28
Զինծառայողն իրեն առաջադրված մեղադրանքն ընդունում է
ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի./ԱՌԿԱ/. Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Տիգրան Սիմոնյանի, բավարարելով դատախազի բողոքը՝ գերությունից վերադարձած մայոր Նարեկ Երեմյանին 2 ամսով կալանավորելու մասին որոշում է կայացրել։
Այս մասին հաղորդում է news.am–ը` հղում անելով Նարեկ Երեմյանի փաստաբան Կարմեն Պողոսյանին։
Զրամասի գումարտակի հրամանատարի տեղակալ, մայոր Նարեկ Երեմյանի կալանավորման միջնորդությունը դատարանը մերժել էր, մեղադրող դատախազն էլ դիմել էր վերաքննիչ դատարան։
Փաստաբան Կարմեն Պողոսյանը դատախազի ներկայացրած բողոքի հիմնավորումները թույլ ու անհիմն է որակել։
«Շատ տհաճ իրավիճակ է։ Հայաստանը սկսել է խժռել իր զավակներին։ Քննիչները կարող էին աշխատել առանց կալանավորման։ Այդ մարդկանց կրկին սթրեսի ենթարկել պետք չէր»,- ասել է նա։
Փաստաբանն ասել է, որ իրենք էլ պատրաստվում են վճռաբեկ բողոք ներկայացնել։
Նարեկ Երեմյանը մեղադրվում է ՀՀ ՔՕ 365-րդ հոդվածի 3-րդ մասի (մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը) հատկանիշներով։
Երեմյանն իրեն առաջադրված մեղադրանքն ընդունում է։
Այդ քրեական գործով կալանավորված են 5 զինծառայող, որոնք մեղադրվում են մարտական ծառայության կանոնները խախտելու համար, այս հոդվածով նրանց սպառնում է 3-7 տարվա ազատազրկում։ –0–