Рейтинг@Mail.ru
USD
392.26
EUR
425.45
RUB
4.6405
GEL
141.43
2025 թ. մարտի 21, ուրբաթ
եղանակը
Երևանում
+7

Գեղարքունիքում արդեն գրանցվել է կորոնավիրուսի 62 դեպք. մարզպետ

27.04.2020, 12:47
Արձանագրվել է մահվան 1 դեպք: Պացիենտը եղել է 80 տարեկան և ունեցել է ուղեկցող խրոնիկական հիվանդություններ
Գեղարքունիքում արդեն գրանցվել է կորոնավիրուսի 62 դեպք. մարզպետ

ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի./ԱՌԿԱ/. ՀՀ Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 6 նոր դեպք: Մարզում ընդհանուր ունենք 62 հաստատված դեպք, Facebook–յան իր էջում հայտնել է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը։

«Արձանագրվել է մահվան 1 դեպք: Պացիենտը եղել է 80 տարեկան և ունեցել է ուղեկցող խրոնիկական հիվանդություններ», – նշել է Սանոսյանը:

Հայաստանում ապրիլի 27–ին ժամը 11–ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 1808 դեպք, առողջացումների ընդհանուր թիվը հասել է 848-ի, փաստացի բուժվում է 931 մարդ: Ընդհանուր թեստերի թիվը 18547 է: Մահացել է, ցավոք, 29 մարդ:–0–