Рейтинг@Mail.ru
USD
382.52
EUR
442.73
RUB
4.7114
GEL
141.52
2025 թ. նոյեմբերի 11, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+9

«Գեոպրոմայնինգ» ընկերությունը ամանորյա տոները Հայաստանում նշեց մի շարք լայնամասշտաբ միջոցառումներով (ՎԻԴԵՈ)

29.12.2021, 11:06
Միջոցառումների շարքում ներկայացվեց մանկական երաժշտական ներկայացում «Սպիտակաձյունիկը և յոթ թզուկները». Ընդհանուր առմամբ, ամանորյա միջոցարումներին մասնակցել է  նշված մարզերից և սահմանամերձ համայնքներից  ավելի քան 3000 երեխա.ՎԻԴԵՈ
«Գեոպրոմայնինգ» ընկերությունը  ամանորյա տոները Հայաստանում նշեց մի շարք լայնամասշտաբ միջոցառումներով (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի./ԱՌԿԱ/. «Գեոպրոմայնինգ» հանքարդյունաբերական ընկերությունների դիվերսիֆիկացված խումբը (ԳՊՄ կամ Ընկերություն) ամանորյա տոները Հայաստանում նշեց մի շարք լայնամասշտաբ միջոցառումներով, հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը։ 

Ամանորի տոնակատարության շրջանակներում Ընկերությունը տոնական ներկայացումներ կազմակերպեց  Գեղարքունիքի, Արարատի և Սյունիքի մարզերի մի շարք քաղաքներում, որտեղ իրականացնում է իր գործունեությունը։ Միջոցառումների շարքում ներկայացվեց մանկական երաժշտական ներկայացում «Սպիտակաձյունիկը և յոթ թզուկները». Ընդհանուր առմամբ, ամանորյա միջոցարումներին մասնակցել է  նշված մարզերից և սահմանամերձ համայնքներից  ավելի քան 3000 երեխա։

«Ամանորյա տոների լայնամասշտաբ տոնակատարությունները Գեոպրոմայնինգ-ի համար բազմամյա բարի ավանդույթ են դարձել։ Ամեն տարի՝ 15 տարի շարունակ, Ընկերությունը, տեղական ինքնակառավարման մարմինների հետ միջոցառումներ է կազմակերպում: Մենք կարևոր ենք համարում երեխաներին նվիրել թեմատիկ և նպատակաուղղված նվերներ, որոնք կնպաստեն աճող սերնդի զարգացմանը։ Մենք ընտրում ենք ինտելեկտուալ խաղեր։ Արդեն երկար տարիներ առաջատար հրատարակչությունների հետ մշակում ենք գիտա-հանրամատչելի գրքեր, կազմակերպում արտասահմանյան դասական գրողների, ուսուցողական գրականության թարգմանություններ, որոնք էլ նվիրում ենք երեխաներին»,- նշեց «Գեոպրոմայնինգ»-ի պաշտոնական ներկայացուցիչ Ռուզաննա Գրիգորյանը։ 

Գեոպրոմայնինգ ընկերությունների խումբը դինամիկ զարգացող միջազգային մասնավոր ընկերություն է՝ մետաղների դիվերսիֆիկացված ռեսուրսային բազայով, որը հիմնադրվել է 2001թվականին։ «Գեոպրոմայնինգ»-ը արտադրում է ոսկի «Դորե» համաձուլվածքի տեսքով և պղնձի, մոլիբդենի և սյուրմայի խտանյութեր։–0–