ՀՀ ԶՈւ բարձրագույն հրամանատարական կազմում կադրային փոփոխություններ են
27.11.2024,
20:15
Պաշտպանության նախարարությունում կադրային փոփոխություններ են տեղի ունեցել

ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի․/ԱՌԿԱ/․ Պաշտպանության նախարարությունում կադրային փոփոխություններ են տեղի ունեցել։
Հիմք ընդունելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունները` ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է հրամանագրեր, որոնց համաձայն՝
գնդապետ Լևոն Դավիդյանը նշանակվել է Հատուկ նշանակության ուժերի հրամանատար,
գեներալ-մայոր Ալեքսանդր Ցականյանը նշանակվել է զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ,
գնդապետ Սիմոն Նազարյանը նշանակվել է 3-րդ բանակային կորպուսի հրամանատար,
գնդապետ Գագիկ Պողոսյանը նշանակվել է 5-րդ բանակային կորպուսի հրամանատար,
գեներալ-մայոր Ալբերտ Բաղդադյանը նշանակվել է ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի պետ: