ՀՀ–ն այսօր 400 տոննա հումանիտար օգնություն կհասցնի մինչև Կոռնիձոր` ԼՂ ժողովրդին փոխանցելու համար
ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի./ԱՌԿԱ/. Մարդասիրական օգնությամբ բեռնված երկու տասնյակ բեռնատար այսօր 400 տոննա հումանիտար օգնություն կհասցնի մինչև Կոռնիձոր, որտեղից նախատեսվում է ռուս խաղաղապահների միջոցով հումանիտար օգնությունը փոխանցել արդեն 227 օր շրջափակման մեջ գտնվող Լեռնային Ղարաբաղի ժողովրդին։
Այս մասին հայտնել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը։
Նախօրեին փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ տեղի էր ունեցել ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված՝ Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի պայմաններում ԼՂ ժողովրդին աջակցության կառավարման աշխատանքային խմբի հերթական նիստը, ինչի արդյունքում որոշում էր կայացվել Լեռնային Ղարաբաղի բնակչությանը պարենային և բժշկական հրատապ հումանիտար աջակցության վերաբերյալ:–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
11:29 26.07.2023