Рейтинг@Mail.ru
USD
382.52
EUR
442.73
RUB
4.7114
GEL
141.52
2025 թ. նոյեմբերի 12, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+4

Կայացել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի և ՉԺՀ արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունի հանդիպումը

09.07.2020, 20:10
Դավիթ Տոնոյանը և ՀՀ-ում ՉԺՀ դեսպանը քննարկել են դեսպանը քննարկել են պաշտպանական համագործակցության ընդլայնումը
Կայացել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի և ՉԺՀ արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունի հանդիպումը

ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի․ /ԱՌԿԱ/․ Հուլիսի 9-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում, երկկողմ համաձայնությամբ, բացօթյա ձևաչափով, կայացել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի և ՉԺՀ արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունի հանդիպումը՝ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի քննարկման նպատակով: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։ 

Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ-ում ՉԺՀ դեսպանության պաշտպանական հարցերով ռազմական կցորդ, ավագ գնդապետ Սուն Ցզիլունը: 

Կողմերը նշել են հայ-չինական հարաբերությունների և ռազմաքաղաքական երկխոսության բարձր մակարդակը համագործակցության գրեթե բոլոր ոլորտներում, այդ թվում նաև՝ պաշտպանական բնագավառում: Քննարկվել են համագործակցության հետագա զարգացման և ընդլայնման ուղիները: Կարծիքներ են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցերի շուրջ: 

«Հանդիպման ավարտին Դավիթ Տոնոյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ-ում ՉԺՀ արտակարգ և լիազոր դեսպանին՝ կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի շրջանակում ՀՀ կառավարության ջանքերին աջակցելու համար»,- նշվում է հաղորդագրության մեջ։-0-