Рейтинг@Mail.ru
USD
395.05
EUR
410.46
RUB
3.85
GEL
141.22

Նախարար.Հայաստանը կսահմանափակի քաղաքացիների մուտքը մի շարք երկրներից կորոնավիրուսի «օմիկրոն» շտամի պատճառով

29.11.2021, 16:17
Կորոնավիրուսի նոր՝ «Օմիկրոն» շտամով պայմանավորված՝ մի շարք երկրներից Հայաստան մուտքը կսահմանափակվի
Նախարար.Հայաստանը կսահմանափակի քաղաքացիների մուտքը մի շարք երկրներից կորոնավիրուսի «օմիկրոն» շտամի պատճառով
ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի./ԱՌԿԱ/. Կորոնավիրուսի նոր՝ «Օմիկրոն» շտամով պայմանավորված՝ մի շարք երկրներից Հայաստան մուտքը կսահմանափակվի, հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այսօր ասուլիսի ժամանակ։

«Հայտնաբերվում են նոր շտամեր, որոնք նախորդներից տարբերվում են իրենց տարածման ակտիվությամբ: Վերջին ենթատեսակը, որի տարածումը սկսվել է Հարավաֆրիկյան Հանրապետությունից, կոչվում է Օմիկրոն: Դրա մուտացման աստիճանը բավականին մեծ է: Ցավոք սրտի, տվյալ վիրուսը 50 մուտացիա է կրում», – նշեց նա։

Նախարարի խոսքով,  Հայաստանում նախատեսվում է ներդնել մուտքի ժամանակավոր արգելք մի շարք աֆրիկյան երկրներից` ՀԱՀ–ից, Բոտստվանայից, Լեսոթոյից, Նամիբիայից, Զիմբաբվեից, Մոզամբիկից, Մադագասկարից և Տանզանիայից։

«Այսօր կանցկացվի միջգերատեսչական հանձնաժողովի նիստ, որի ժամանակ կքննարկվեն Առողջապահության նախարարության առաջարկները, և օրվա վերջում արդեն կհստակեցվի նոր սահմանափակումների ցանկը», – ասաց Ավանեսյանը։–0–