Рейтинг@Mail.ru
USD
388.08
EUR
430.96
RUB
4.8131
GEL
141.56
2025 թ. մայիսի 13, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+15

ՊԵԿ նախագահն ու ԱՄՆ մաքսային և սահմանային պաշտպանության ծառայության ղեկավարը մաքսային համագործակցության ընդլայնման հարցեր են քննարկել

07.12.2022, 20:00
Առանձնակի կարևորվել է երկու երկրների միջև մաքսային հարցերով համագործակցության և փոխգործակցության վերաբերյալ պայմանագիր կնքելու հարցը
ՊԵԿ նախագահն ու ԱՄՆ մաքսային և սահմանային պաշտպանության ծառայության ղեկավարը մաքսային համագործակցության ընդլայնման հարցեր են քննարկել
ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի./ԱՌԿԱ/. ԱՄՆ կատարած այցի շրջանակում շարունակվում են ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանի աշխատանքային հանդիպումներն Ամերիկայի Միացյալ Նահանգների բարձրաստիճան պաշտոնյաների հետ, հաղորդում է ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։

Ռուստամ Բադասյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ մաքսային և սահմանային պաշտպանության ծառայության ղեկավար Թրոյ Միլլերի հետ։ Հանդիպմանը փոխանակվել են մտքեր՝ մաքսային ոլորտում հայ-ամերիկյան փոխհամագործակցության զարգացմանն ուղղված քայլերի շուրջ։

Առանձնակի կարևորվել է երկու երկրների միջև մաքսային հարցերով համագործակցության և փոխգործակցության վերաբերյալ պայմանագիր կնքելու հարցը։ Կողմերը դիտարկել են նաև էլեկտրոնային հարթակների ներդրման, ռիսկերի համակարգի զարգացման և փոխադարձ գործակցության այլ ուղղությունների ընդլայման հետ կապված հարցերի լայն շրջանակ։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել, երկկողմ համագործակցության շրջանակում, համապատասխան մասնագետների համար պարբերաբար կազմակերպել փորձի փոխանակում։

Հանդիպման ընթացքում կողմերը պատրաստակամություն են հայտնել՝ ակտիվացնելու գործուն քայլերը մաքսային ոլորտում փոխհամագործակցության ընդլայնման ուղղությամբ։-0-