Рейтинг@Mail.ru
USD
391.56
EUR
428.21
RUB
4.7705
GEL
140.68
2025 թ. մարտի 19, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+11

ՊԵԿ–ը զգուշացնում է. նոյեմբերի 25-ից ավտոմեքենաների մաքսազերծման գործառույթն ամբողջովին կտեղափոխվի Գյումրի

22.11.2019, 21:18
Մինչ այս սահմանը հատած ավտոմեքենաները, որոնց նշանակման վայրը եղել է ք. Երևանը, կմաքսազերծվեն Երևանում։
ՊԵԿ–ը զգուշացնում է. նոյեմբերի 25-ից ավտոմեքենաների մաքսազերծման գործառույթն ամբողջովին կտեղափոխվի  Գյումրի

ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի./ԱՌԿԱ/. Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է, որ 2019թ. նոյեմբերի 25-ից բեռնարկղերով ՀՀ ներմուծվող ավտոմեքենաների մաքսային ձևակերպումները ևս իրականացվելու են Գյումրի քաղաքում գտնվող նորակառույց Արտաքին տնտեսական գործունեության կենտրոնում, որը գտնվում է Թբիլիսյան խճուղի 2/14 հասցեում, հաղորդում է ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը: 

Այսպիսով նոյեմբերի 25-ից ավտոմեքենաների մաքսազերծման գործառույթն ամբողջովին կտեղափոխվի Գյումրի քաղաք։ 

«Իսկ մինչ այս սահմանը հատած ավտոմեքենաները, որոնց նշանակման վայրը եղել է ք. Երևանը, կմաքսազերծվեն Երևանում», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:–0–