ՊՆ–ն հրապարակել է այսօր ինքնաթիռի կործանման հետևանքով զոհվածների անունները
ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի․/ԱՌԿԱ/․ ՊՆ–ն հրապարակել է այսօր ինքնաթիռի կործանման հետևանքով զոհվածների անունները։
Ուսումնամարզական ինքնաթիռի վթարի հետևանքով զոհվել են ավագ լեյտենանտ Արմեն Խաչիկի Իսախանյանը և կուրսանտ Արմեն Կարենի Խաչատրյանը:
«Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողների ընտանիքների անդամներին, հարազատներին և ծառայակիցներին», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։
Այսօր ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հուլիսի 19-ին՝ ժամը 09։30-ին, քաղաքացուց ահազանգ է, որ Եղվարդ քաղաքի մոտակայքում, «Լճեր» կոչվող տարածքի մոտ ինքնաթիռ է վթարվել։ Պարզվել է, որ ըստ նախնական տվյալների վթարվել է ԱՆ-2 ինքնաթիռը, կա 2 զոհ։
ԱԻՆ–ից ավելի ուշ հայտնեցին, որ ճշտված տվյալներով ինքնաթիռը Յակ-52 է։ ՊՆ–ն իր հերթին հայտնեց, որ վթարված ինքնաթիռն ուսումնամարզական է։