Տեսչական մարմինը վտանգավոր կաթնամթերքի արտադրություն է կասեցրել (ՖՈՏՈ)
15.08.2022,
18:23
Սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար. ՖՈՏՈ
ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի./ԱՌԿԱ/. ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Լոռու մարզային կենտրոնի տեսուչներն անհատ ձեռնարկատեր Վիգեն Գրիգորյանին պատկանող կաթնամթերքի արտադրությունում (Լոռու մարզ, քաղաք Տաշիր) իրականացվող ստուգման ընթացքում առկա արտադրանքից կատարել են նմուշառում և ներկայացրել լաբորատոր փորձաքննության, հաղորդում է տեսչական մարմինը:
Փորձարկման արդյունքները փաստել են, որ «Պանիր» արտադրատեսակը «ԱՑԽՄ», իսկ «Թթվասեր» արտադրատեսակը անտիբիոտիկի՝ ստրեպտեմիցի, ցուցանիշներով չեն համապատասխանել «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգով սահմանված նորմերի պահանջներին:
ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ նշված արտադրամասի «Թթվասեր» և «Պանիր» արտադրատեսակների արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար:-0-