Рейтинг@Mail.ru
USD
382.54
EUR
441.83
RUB
4.7262
GEL
141.43
2025 թ. նոյեմբերի 8, շաբաթ
եղանակը
Երևանում
+2

Տոնոյանը պարզաբանել է աշխարհազորի ձևավորման նպատակը

28.08.2020, 21:25
ՊՆ–ն հանրային քննարկման է ներկայացրել օրենքի նախագիծ, որը սահմանում է Երևան քաղաքում աշխարհազորի ստեղծման և ղեկավարման, աշխարհազորայինների հավաքագրման հետ կապված հարաբերությունները
Տոնոյանը պարզաբանել է աշխարհազորի ձևավորման նպատակը
ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի./ԱՌԿԱ/. Աշխարհազորի ստեղծումը որևէ ձևով լայնամասշտաբ պատերազմի նշան չէ, հայտարարել է պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այսօր ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ։

«Դա ուղղակի հասարակության պատրաստությունն է արձագանքելու ռազմական բնույթի մարտահրավերներին ու սպառնալիքներին», – նշել է նախարարը։

Հարցին, թե շատերը հարց են հնչեցնում, թե արդյոք մեր բանակի ռեսուրսները բավարար չեն, որ աշխարհազորի անհրաժեշտություն է ծագել, նախարարը պատասխանել է, որ մեր ակտիվ բանակի ռեսուրսները իհարկե կարող են բավարար չլինել:

 Հիշեցնենք, որ օգոստոսի 25–ին հայտնի դարձավ, որ Պաշտպանության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել օրենքի նախագիծ, որը սահմանում է Երևան քաղաքում աշխարհազորի ստեղծման և ղեկավարման, աշխարհազորայինների հավաքագրման հետ կապված հարաբերությունները։–0–