Рейтинг@Mail.ru
USD
391.56
EUR
428.21
RUB
4.7705
GEL
140.68
2025 թ. մարտի 18, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+19

Վրաստանում ՃՏՊ–ից տուժած երեք քաղաքացիներն արդեն Երևանում են

08.07.2019, 15:49
Շտապօգնության ծառայության մեքենայով Վրաստանից Հայաստան են տեղափոխվել արդեն իսկ 3 քաղաքացի:
Վրաստանում ՃՏՊ–ից տուժած երեք քաղաքացիներն արդեն Երևանում են

ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի./ԱՌԿԱ/. Վրաստանում գրանցված ողբերգական տուժած երեք քաղաքացիներն արդեն Երևանում են։ 

Ինչպես հաղորդվում է ՀՀ առողջապահության նախարարությունը, երեք տուժած արդեն Հայաստանի բժշկական կենտրոններում են։ 

«Շտապօգնության ծառայության մեքենայով Վրաստանից Հայաստան են տեղափոխվել արդեն իսկ 3 քաղաքացի: Նրանցից 2-ը տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն. 1-ի վիճակը բժիշկները գնահատում են միջին ծանրության, իսկ մյուսինը` ծանր: Տուժածներից մեկը տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն` նրա վիճակը գնահատվում է միջին ծանրության», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ: 

Հիշեցնենք, որ հուլիսի 7-ին, ժամը 08:10-ին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից տեղեկություն է ստացվել, որ ժամը 06։00-ի սահմաններում Թբիլիսի-Սենակ-Լեսելիձե ավտոճանապարհի 100-րդ կմ-ին «Mercedes» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա.Մ., 1977 թ.) բախվել է արգելապատնեշին և բռնկվել։ Մեքենայում եղել է Հայաստանի 8 քաղաքացի։ Կինն ու երկու անչափահասներ տեղում մահացել են։ Հինգ քաղաքացի հոսպիտալացվել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով, երկու դեռահասների վիճակը ծանր է։–0–