Երևանի մետրոն մայիսի 13–ից կաշխատի մինչև կեսգիշեր
ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի․/ԱՌԿԱ/․ Երևանի մետրոպոլիտենը մայիսի 13–ից կաշխատի մեկ ժամ երկար՝ մինչև 00։00, հայտնեց մետրոպոլիտենի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Բաբկեն Սեդրակյանը։
«Տեխնիկապես լրիվ պատրաստ ենք։ Նոր ժամանակացույցը ուժի մեջ կմտնի հաջորդ երկուշաբթի օրվանից», – ասաց Սեդրակյանը քաղաքապետարանում կազմակերպված գործակարգավարական խորհրդակցության ընթացքում։
Նշենք, որ հիմա մետրոն աշխատում է 07։00–ից մինչև 23։00–ն։
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
11:21 06.05.2024