Рейтинг@Mail.ru
USD
391.74
EUR
426.88
RUB
4.5721
GEL
141.28
2025 թ. մարտի 16, կիրակի
եղանակը
Երևանում
+13

Երևանի քաղաքապետարանը խոստանում է 1մլն դոլար քաղաքի բարեկարգման մասին լավագույն գաղափարների համար

29.01.2019, 18:37
Երևանցիները հնարավորություն կստանան քաղաքապետարան ներկայացնել քաղաքի բարեկարգման մասին իրենց առաջարկներն ու նախագծերը և ստանալ պարգևատրում։
Երևանի քաղաքապետարանը խոստանում է 1մլն դոլար քաղաքի բարեկարգման մասին լավագույն գաղափարների համար

ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի./ԱՌԿԱ/. Երևանցիները հնարավորություն կստանան քաղաքապետարան ներկայացնել քաղաքի բարեկարգման մասին իրենց առաջարկներն ու նախագծերը և ստանալ պարգևատրում, երեքշաբթի լրագրողներին ասաց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։

«Երևանի քաղաքապետարանը բյուջեից կհատկացնի 1մլն դոլար քաղաքի բարեկարգման ուղղված նախագծերին և գաղափարներին, որոնք կներկայացվեն երևանցիների կողմից։ Հատուկ դրա համար կձևավորվի առցանց հարթակ, որտեղ յուրաքանչյուր ոք կկարողանա ոչ միայն ներկայացնել իր նախագիծը կամ առաջարկել գաղափար, այլև քվեարկել դուր եկած նախագծի համար», – ասաց նա։

Մարությանը նշեց, որ հարթակում ներկայացված նախագծերը, որոնք քվեարկության արդյունքներով կստանան առավել մեծ թվով երևանցիների հավանությունը, կիրագործվեն։

Երևանի քաղաքապետը նաև ընդգծեց, որ քվեարկությունը կընթանա բաց, և դրա արդյունքների կեղծման որևէ հնարավորություն կամ ֆեյքային քվեարկություն չի լինի։

«Քվեարկությանը մասնակցող անձը պարտավոր կլինի նշել իր անձնագրի տվյալները, ինչը կապահովի ողջ գործընթացի ազնվությունն ու թափանցիկությունը», – ասաց նա։

Մարությանը նաև նշեց, որ հատկացված ողջ գումարը կբաշխվի նախագծերի միջև` ըստ իրենց նշանակության և իրագործման արժեքի։–0–