ԿԳՆ նախարարի հրամանով կարգապահական տույժ է կիրառվել ԵՊԼՀ ռեկտորի նկատմամբ
10.04.2012,
13:33
Հայաստանի կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրամանով կարգապահական տույժ է կիրառվել Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ռեկտոր Սուրեն Զոլյանի նկատմամբ, հայտնում է Նախարարության մամուլի ծառայությունը:

ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայաստանի կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրամանով կարգապահական տույժ է կիրառվել Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ռեկտոր Սուրեն Զոլյանի նկատմամբ, հայտնում է Նախարարության մամուլի ծառայությունը:
«Նախարարի՝ ապրիլի 6-ի հրամանով ԵՊԼՀ ռեկտորի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ և հայտարարվել է «խիստ նկատողություն»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Հրամանագրում նշվում է, որ Զոլյանը խախտել է նախարարի՝ մարտի 15-ի հանձնարարությունը՝ մարտի 19-23-ը չբացակայելու վերաբերյալ, «իր մեղքով աշխատանքային պարտականությունները կատարել է ոչ պատշաճ», առանց լիազորված պետական մարմնի որոշման իր պարտականությունների կատարումը հանձնարարել է մեկ այլ անձի, ինչով խախտվել է «Պետական ոչ առևտրային կազմակերպության մասին» օրենքը:
Սուրեն Տիգրանի Զոլյանը հայ գիտնական է, հասարակական գործիչ և գրող-հրապարակախոս: Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ռեկտոր է 1997 թվականի ապրիլից: -0-