Рейтинг@Mail.ru
USD
386.33
EUR
432.69
RUB
4.7766
GEL
141.02
2025 թ. մայիսի 19, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+20

Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդ այցելողների համար մուտքը կբացվի 13:00-ից

11.04.2015, 14:35
Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի տարածքում արտասահմանցի բարձրաստիճան պատվիրակությունների մասնակցությամբ անցկացվելու են արարողակարգային միջոցառումներ:
Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդ այցելողների համար մուտքը կբացվի 13:00-ից
ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի. /ԱՌԿԱ/. Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի տարածքում արտասահմանցի բարձրաստիճան պատվիրակությունների մասնակցությամբ անցկացվելու են արարողակարգային միջոցառումներ:

Այցելուների համար մուտքը դեպի հուշահամալիր կբացվի ժամը 13:00-ից, հայտնում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների ծրագրերի իրականացման գրասենյակի մամուլի ծառայությունը։

Ապրիլի 24-ին երեկոյան 20:15-ին Հանրապետության հրապարակում տեղի կունենա Համաշխարհային 24/04 նվագախմբի համերգը` տասնյակ երկրներից ժամանող 140 երաժիշտների, աշխարհահռչակ խմբավարների և մենակատարների մասնակցությամբ:

«Մուտքը Հանրապետության հրապարակ իրականացվելու է Վազգեն Սարգսյան, Ամիրյան փողոցների և Տիգրան Մեծ պողոտայի հատվածներից անվտանգության գոտիներն անցնելուց հետո: Աբովյան և Նալբանդյան փողոցների հատվածներում քաղաքացիների մուտք (ելք) չի իրականացվելու», – նշվում է հաղորդագրության մեջ։

2015 թվականի ապրիլի 24-ին երեկոյան ժամը 22:00-ին Հանրապետության հրապարակից կմեկնարկի ավանդական ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ:

Ջահերով երթի երթուղին է` Հանրապետության հրապարակ – Ամիրյան փողոց- Մաշտոցի պողոտա – Ֆրանսիայի հրապարակ – Բաղրամյան պողոտա – Բարեկամության հրապարակ - Կիևյան փողոց – Կիևյան կամուրջ – Կ. Դեմիրճյանի անվան ՄՀՀ - Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր:

Հայոց ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին շուրջ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Արևմուտքի քննադատություններին։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես` Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։ --0—