Հայաստանում շուրջ 300 հոգի այս պահին օգտվում է սոցիալական բնակարաններից. նախարար
25.03.2015,
20:08
Մոտ 300 մարդ է այս պահին օգտվում Հայաստանի սոցիալական բնակարաններից, չորեքշաբթի կառավարության ժամի ընթացքում ասաց Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Աստրյանը։

ԵՐԵՎԱՆ, 25 մարտի. /ԱՌԿԱ/. Մոտ 300 մարդ է այս պահին օգտվում Հայաստանի սոցիալական բնակարաններից, չորեքշաբթի կառավարության ժամի ընթացքում ասաց Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Աստրյանը։
«Հայաստանի կառավարության անցկացրած քաղաքականության շրջանակում մենք ոչ միայն լուծում ենք առանց ծնողների խնամքի մնացած կամ մանկատների սաների խնդիրները, այլ նաև փորձում ենք նրանց ինտեգրել հասարակությանը»,– ասաց Ասատրյանը։
Սոցիալական ապրուստը տրամադրվում է անվճար 10 տարով, ենթադրվում է, որ դրանից հետո ապրողները կվարձակալեն բնակարանն արտոնյալ պայմաններով։ Առաջին 10 տարիները լրանում են 2016 թվականին։ 2012 թվականին 59 մարդ ապահովվել էր սոցապրուստով, 2013-2014 թվականներին ներկայացվել է մեկ հանրակացարան Երևանում, 9 տուն Սպիտակում, 30 տուն Մարալիկ գյուղում։
Նախարարի խոսքով, Հայաստանի կառավարությունը հաստատել է սոցիալական–բնակարանային ֆոնդի համապատասխան մոդել, և շուրջ 166 մարդ այդ ծրագրի շրջանակում ստացել են բնակարաններ, վերջին երկու տարիներին նրանց թիվը համալրել է ևս 132 մարդ։ Տվյալ ծրագրի հետևողական իրագործման համար ներկայում պահանջվում է լրացուցիչ սոցիալ–բնակարանային ֆոնդ։
«Ինչ վերաբերում է մանկատների սաներին և առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին` մենք առաջարկություն ենք նախապատրաստել կառավարությունում քննարկելու համար, հնարավոր է, արդյո՞ք, բնակարանային հարցն ինչ–որ ուրիշ կերպ լուծելը, մասնավորապես, վարձակալությամբ, մինչև որ նրանք ամբողջապես ինտեգրվեն հասարակությանը կամ կարողանան սեփական միջոցներով լուծել բնակարանային հարցը։ Աշխատանք է տարվում, և առաջիկայում կներկայացվի առաջարկությունների կոնկրետ փաթեթ»,– ասաց Ասատրյանը։
Նա նշեց նաև, որ Հայաստանի կառավարությունը հաստատել է երեխաների խնամքի հաստատությունների նախկին սաների աջակցության ծրագիր, որի շրջանակում նրանց ցուցաբերվում է մասնագիտացման օժանդակություն, ինչն ավելացնում է աշխատանքի տեղավորվելու նրանց հնարավորությունները։ -0-