Հայաստանում կանցկացվեն պահեստազորայինների վարժական հավաքներ. կներգրավվի մինչև 3281 քաղաքացի
02.02.2023,
12:36
Հայտարարված վարժական հավաքների ընթացքում յուրա¬քանչյուր քաղաքացի ներգրավվում է ոչ ավելի, քան 25 օրացուցային օր ժամկետով

ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի./ԱՌԿԱ/. ՀՀ կառավարությունը հինգշաբթի նիստի ժամանակ որշոում է ընդունել կազմակերպել պահեստազորայինների վարժական հավաքներ` պահեստազորայինների ռազմական ունակությունների կատարելագործման, մասնագիտական վերապատրաստման համար։
Հավաքներ կանցկացվեն մարտի 1–ից մայիսի 12–ը, կներգրավվի մինչև 3281 քաղաքացի, որոնցից 2897-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 152-ը` ավագ ենթասպայական կազմի, 232-ը` սպայական կազմի պահեստազորայիններ՝ համազորային և հրթիռահրետանային մասնագիտություններով:
Հայտարարված վարժական հավաքների ընթացքում յուրաքանչյուր քաղաքացի ներգրավվում է ոչ ավելի, քան 25 օրացուցային օր ժամկետով:–0–