Ավելի քան 9 հազար անվճար տեղի է հատկացվել Հայաստանում արհեստագործական կրթական հաստատություններ դիմողների համար
10.06.2015,
13:43
Կառավարության որոշման համաձայն, ավելի քան 9 հազար անվճար տեղեր են հատկացվել 2015-2016թթ. ուսումնական տարում նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական հաստատություններ դիմողների համար։
ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի. /ԱՌԿԱ/. Կառավարության որոշման համաձայն, ավելի քան 9 հազար անվճար տեղեր են հատկացվել 2015-2016թթ. ուսումնական տարում նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական հաստատություններ դիմողների համար։
Ինչպես չորեքշաբթի կառավարության նիստում նշեց Հայաստանի կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, պետպատվերի շրջանակում նախատեսվում է տրամադրել շուրջ 9,4 հազար տեղ։
Նրա խոսքով` վերջին տարիներին աճում է հետաքրքրությունը միջին մասնագիտական կրթության նկատմամբ, ինչը պայմանավորված է անվճար տեղերի քանակի կտրուկ աճով, ինչպես նաև ընդունելության քննությունները չեղյալ հայտարարելով։-0-