Рейтинг@Mail.ru
USD
391.8
EUR
422.79
RUB
4.6543
GEL
141.19
2025 թ. մարտի 27, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+10

ԱՄՆ–ն հաճախ է մերժում հայերին վիզայի տրամադրման հարցում. Պետդեպի զեկույց

17.11.2017, 20:59
ԱՄՆ–ն մերժում է և չի տրամադրում ոչ իմիգրացիոն վիզաներ դիմած հայերի ավելի քան 50%–ին։
ԱՄՆ–ն հաճախ է մերժում հայերին վիզայի տրամադրման հարցում. Պետդեպի զեկույց

ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. ԱՄՆ–ն մերժում է և չի տրամադրում ոչ իմիգրացիոն վիզաներ դիմած հայերի ավելի քան 50%–ին։ Նման տվյալներ են ներկայացված ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական զեկույցում, որը վերաբերում է 2017 թ.–ին օտարերկրյա քաղաքացիներին ոչ իմիգրացիոն վիզաների տրամադրման մերժումների քանակին։

Զեկույցում նշվում է, որ Հայաստանից դիմածների 51,87%–ը մերժում է ստանում։ 2016 թ.–ի ցուցանիշի համեմատ` մերժումների թիվն ավելացել է 5,99%–ով։

Հայաստանի հարևան երկրների մոտ հետևյալ ցուցանիշներն են. Վրաստան` 61,09% (1,73%–ի նվազում), Ադրբեջան` 27,63% (12,8%–ի աճ), Իրան` 58,66% (13,64%–ի աճ), Թուրքիա` 17,86% (4,24%–ի աճ)։ 

2,32%–ով ավելացել է Ռուսաստանից մերժումների թիվը` հասնելով 11,61%–ի։

2017 թ.–ին ԱՄՆ–ի համար առավել ցանկալի հյուրերի ցանկում էին Անդորրայի, Լիխտենշտեյնի, Մոնակոյի և Սան Մարինոյի բնակիչները, ովքեր որևէ մերժում չեն ստացել։ Նրանց են հետևում Կիպրոսը (1.69%), Արգենտինան (1.79%), Ուրուգվայը (3.19%), Հոնկոնգը (3.45%) և Օմանը (3.46%)։

Միաժամանակ ԱՄՆ–ում չեն սպասում հյուրերի Միկրոնեզիայի դաշնային նահանգներից և Արմտյան Սահարայից (100% մերժում)։ Outsider–ների թվում են նաև Պալաուն  (83.33%), Կուբան (77.17%), Բուրունդին (75.55%), Ջիբութին (74.8%) և Աֆղանստանը (72.14%)։-0-