Рейтинг@Mail.ru
USD
392.54
EUR
425.47
RUB
4.6351
GEL
141.59
2025 թ. մարտի 23, կիրակի
եղանակը
Երևանում
-2

«ԱՌԿԱ» գործակալության տնօրենը պարգևատրվել է ԵՏՀ–ի շնորհակալագրով եվրասիական օրակարգը լուսաբանելու համար

23.10.2018, 20:00
«ԱՌԿԱ» լրատվական գործակալության տնօրեն Կոնստանտին Պետրոսովը պարգևատրվել է ԵՏՀ շնորհակալագրով բարձր պրոֆեսիոնալիզմի և ինտեգրացիոն օրակարգի հարցերի լուսաբանման նկատմամբ դրսևորած ստեղծագործ մոտեցման համար։
«ԱՌԿԱ» գործակալության տնօրենը պարգևատրվել է ԵՏՀ–ի շնորհակալագրով եվրասիական օրակարգը լուսաբանելու համար

ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. «ԱՌԿԱ» լրատվական գործակալության տնօրեն Կոնստանտին Պետրոսովը պարգևատրվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի շնորհակալագրով բարձր պրոֆեսիոնալիզմի և ինտեգրացիոն օրակարգի հարցերի լուսաբանման նկատմամբ դրսևորած ստեղծագործ մոտեցման համար։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանի անունից շնորհակալագիրը «ԱՌԿԱ» գործակալության տնօրենին է հանձնել ԵՏՀ առևտրի կոլեգիայի անդամ (նախարար) Վերոնիկա Նիկիշինան` ամփոփելով Երևանում անցկացվող «Եվրասիական շաբաթվա» աշխատանքի արդյունքները։

«Շնորհակալ ենք արդյունավետ համագործակցության համար և ցանկանում ենք Ձեզ նորանոր ստեղծագործական հաջողություններ և առաջատարություն տեղեկատվական տարածքում», – նշված է շնորհակալագրում։

Հոկտեմբերի 22-24-ը Երևանում անցկացվում է Եվրասիական գործընկերության միջազգային երրորդ համաժողովը։ 

Համաժողովի աշխատանքներին մասնակցում են Ռուսաստանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի, ինչպես նաև ԱՄՆ-ի, Չինաստանի, Քաթարի, Հարավային Կորեայի, Իրանի, Հնդկաստանի և այլ երկրների կառավարությունների բարձրաստիճան ներկայացուցիչների, գործարար շրջանակների և փորձագետների համայնքի, համաշխարհային նշանավոր ընկերությունների ղեկավարներ:

«ԱՌԿԱ» լրատվական գործակալությունն աշխատում է 1996 թ.–ի մայիսի 1–ից, այն Հայաստանի առաջատար ԶԼՄ–ներից մեկն է։ Այսօր «ԱՌԿԱ» մեդիահոլդինգում ներառված են նաև www.teleсom.arka.am բարձր տեխնոլոգիայի ոլորտը լուսաբանող պորտալը և www.armbanks.am ֆինանսաբանկային պորտալը։

«ԱՌԿԱ» գործակալության տեղեկատվությունը կանոնավոր կերպով ստանում և օգտագործում են պետական և առևտրային կառույցները, բանկերը, միջազգային ֆինանսական կազմակերպությունները, կոնսալտինգային ընկերությունները, դեսպանատները, զանգվածային լրատվամիջոցները։–0–