Рейтинг@Mail.ru
USD
392.34
EUR
427.93
RUB
4.6774
GEL
141.48
2025 թ. մարտի 18, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+14

Գարուն է գալիս. եղանակը Հայաստանում կտաքանա

31.01.2018, 10:54
Ամենատաք եղանակը կգրանցվի Սյունիքի հովիտներում, որտեղ փետրվարի 4-ի ցերեկը օդի ջերմաստիճանը կկազմի 14-17 աստիճան:
Գարուն է գալիս. եղանակը Հայաստանում կտաքանա

ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի. /ԱՌԿԱ/. Հունվարի 31-ից փետրվարի 4-ը օդի ջերմաստիճանը Հայաստանում կբարձրանա 6-8 աստիճանով, իսկ Լոռիում, Տավուշում, Սյունիքում ու Արցախում` 11-13 աստիճանով:

Ամենատաք եղանակը կգրանցվի Սյունիքի հովիտներում, որտեղ փետրվարի 4-ի ցերեկը օդի ջերմաստիճանը կկազմի 14-17 աստիճան:

Երևանում չորեքշաբթի ցերեկը օդի ջերմաստիճանը կկազմի 4-6 աստիճան, իսկ մինչև կիրակի օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա մինչև 9-11 աստիճան տաքություն:

Ընդ որում, փետրվարի 1-ի գիշերը առանձին վայրերում հնարավոր է թույլ ձյուն, իսկ մնացած օրերին` ընդհուպ մինչև փետրվարի 4-ը, սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավարևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: -0-