Рейтинг@Mail.ru
USD
360.51
EUR
400.02
RUB
4.3552
GEL
138.95
2026 թ. նոյեմբերի 12, հինգշաբթի
եղանակը
Երևանում
0

ՀՀ ԱԺ–ն «կանաչ լույս է» տվել աջ ղեկով մեքենաների ներկրողներին

14.03.2019, 13:33
Հայաստանի խորհրդարանը հինգշաբթի արտահերթ նիստի ժամանակ երկրորդ և վերջնական ընթերցմամբ (97 կողմ) փոփոխություններ կատարեց աջ ղեկով մեքենաների ներկրումն արգելող օրենքում:
ՀՀ ԱԺ–ն «կանաչ լույս է» տվել աջ ղեկով մեքենաների ներկրողներին

ԵՐԵՎԱՆ, 14 մարտի. /ԱՌԿԱ/. Հայաստանի խորհրդարանը հինգշաբթի արտահերթ նիստի ժամանակ երկրորդ և վերջնական ընթերցմամբ (97 կողմ) փոփոխություններ կատարեց աջ ղեկով մեքենաների ներկրումն արգելող օրենքում:

Ինչպես նշեց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիայի նախարար Հակոբ Արշակյանը, փոփոխությունները հնարավորություն կտան մինչև 2019 թ.-ի մայիսի 1-ը ներկրել այն աջակողմյան տրանսպորտային միջոցները, որոնք գնվել են մինչև 2018 թ.-ի դեկտեմբերի 31-ը կամ գտվում են մաքսակետերում:

Նախարարը նշեց, որ խոսքը ոչ միայն այն մեքենաների մասի է, որոնք գնվել են մինչև 2018 թ.-ի դեկտեմբերի 31-ը:

«Այսինքն փոփոխությունները չեն տարածվում արդեն այս տարի ձեռք բերված աջ ղեկով մեքենաների վրա: Բացի այդ, այդ փոփոխությունների ընդունումից հետո աջ ղեկով մեքենաների ներկրման ժամկետներում նոր փոփոխություններ չեն լինի», - հայտարարեց Արշակյանը:

Ըստ ընդունված փոփոխությունների, մոտ 1000 աջ ղեկով մեքենաների սեփականատերերին տրամադրվում է «պատուհան»` մինչև մայիսի 1-ը մաքսային ընթացակարգերը ձևակերպելու համար:–0–