Рейтинг@Mail.ru
USD
391.57
EUR
426.77
RUB
4.6962
GEL
141.11
2025 թ. մարտի 19, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+9

Հանրապետության տարածքում օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4 աստիճանով

01.08.2016, 10:45
Հայաստանում օգոստոսի առաջին շաբաթը օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4 աստիճանով:
Հանրապետության տարածքում օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4 աստիճանով

ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Հայաստանում օգոստոսի առաջին շաբաթը օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4 աստիճանով:

Ինչպես հաղորդում է Հայպետհիդրոմետը, Օգոստոսի 1-ին շրջանների մեծ մասում, օգոստոսի 2-ին հյուսիսային առանձին շրջաններում օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վրկ արագությամբ: 

Օգոստոսի 3-5-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Քամին կլինի հյուսիս-արևելյան` 2-7 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը օգոստոսի 2-5-ին կբարձրանա 3-4 աստիճանով:

Երևանում օգոստոսի 1-ին սպսվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 18-20մ/վրկ արագությամբ: Օգոստոսի 2-5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երևանում օդի ջերմաստիճանը օգոստոսի 1-ին ցերեկային ժամերին կանխատեսվում է +31...+33 աստիճան, գիշերը ` +17…+19։ Օդի ջերմաստիճանը կշարունակի բարձրանալ օգոստոսի 4-ին ցերեկային ժամերին հասնելով +34…+36 աստիճանի։ -0-