Рейтинг@Mail.ru
USD
391.8
EUR
422.79
RUB
4.6543
GEL
141.19
2025 թ. մարտի 27, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+18

Հայաստանի ամանորյա հեռուստագիշերը

28.12.2015, 14:57
Կարծիք կա այն մասին, թե ինչպես դիմավորես Նոր տարին, այնպես էլ այն կանցնի։ Ձեզ ենք ներկայացնում հայկական հեռուստաալիքների տոնական հաղորդումների ընտրանին։
Հայաստանի ամանորյա հեռուստագիշերը

ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Կարծիք կա այն մասին, թե ինչպես դիմավորես Նոր տարին, այնպես էլ այն կանցնի։ Եվ քանի որ մեր հայրենակիցների մեծ մասը տոնական գիշերն անցկացնում է հեռուստացույցի առաջ, «Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է հայկական հեռուստաալիքների տոնական հաղորդումների ընտրանին։

Հայաստանի հանրային հեռուստաընկերությունն Ամանորի գիշերը հեռուստադիտողների ուշադրությանը կներկայացնի «Ամանորը առաջինում» տոնական համերգը, որի ընթացքում ելույթ կունենան Իվետա Մուկուչյանը, որը կներկայացնի Հայաստանը «Եվրատեսիլ 2016» երգի մրցույթում։ Տոնական համերգին ելույթ կունենան նաև Թափա Սիմոնյանը, Սոնա Շահգելդյանը, Էրիկը, Ինգա և Անուշ Արշակյանները և ուրիշներ։ Հատուկ հյուր կլինի վրացի երգիչ Դաթո Խուջաձեն։

«Արմենիա» հեռուստաալիքը կցուցադրի տոնական համերգ, որը նկարահանվել է Կրեմլի պալատում։ Տոնական տրամադրություն կապահովեն Աշոտ Ղազարյանը, Սոֆի Մխեյանը, Արամեն, Սիլվա Հակոբյանը, Սոնան, Սյուզի Մելիքյանը, Սոսո Պավիաշվիլին, Զառան, Դոմենիկ Ջոկերը և ուրիշներ։

«Շանթի» հեռուստագիշերը կդառնա անցնող տարվա արդյունքների ինքնատիպ ամփոփում, կներկայացվեն ձեռքբերումներն ու կորուստները։ Երաժշտական մասում կցուցադրվի «Լավագույններից լավագույնը» մրցանակաբաշխության արարողությունը։

 «Երկիր մեդիա» հեռւստաալիքն իր տոնական եթերը կնվիրի հայրենիքի պաշտպաններին։ Արցախում նկարահանված ծրագրում կհնչեն հայրենասիրական և ազգային երգեր` ծրագրի հյուրերի և զինծառայողների կատարմամբ։

«Հ3» հեռուստաալիքի Face Control ծրագրի տոնական եթերը կնվիրվի Costa Blanca-2015 նորաձևության իսպանական շաբաթվան։

«Կենտրոնի» եթերում կցուցադրվի տոնական համերգ, որի ընթացքում ելույթ կունենան հայրենական շոու–բիզնեսի աստղերը և ոչ միայն։

«ATV» հեռուստաալիքի տոնական եթերը կզարդարեն երգերը, պարերն ու զվարճալի մանրապատումները։ Հանդիսատեսին սպասվում են նաև «Քարե դարդ»  և «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդումների տոնական եթերները։–0–