Հայաստանի տարածքում օդի ջերմաստիճանը մի փոքր կնվազի

ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի տարածքում ջերմաստիճանը մի փոքր կնվազի, սպասվում է կարճատև անձրև, հաղորդում է Հայպետհիդրոմետը։
Մասնավորապես, օգոստոսի 5-9-ը օրվա երկրորդ կեսին և գիշերվա առաջին կեսին, առավելապես հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:
Քամին կլինի հյուսիս-արևելյան` 2-7 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը օգոստոսի 8-9-ը կնվազի 2-3 աստիճանով:
Երևանում օգոստոսի 5-9-ը երեկոյան ժամերին առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ արագությամբ:
Երևանում օգոստոսի 5–ին ցերեկային ժամերին սպասվում է +34..+36 աստիճան, գիշերը`+19...+21, օգոստոսի 6–ի ցերեկը` +34...+36, գիշերը` կրկին +19...+21։-0-