Հայաստանն ազատականացրել է Քաթարի հետ վիզային ռեժիմը

ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի կառավարությունը հինգշաբթի նիստի ընթացքում որոշում է կայացրել Քաթարի հետ վիզային ռեժիմի ազատականացման մասին։
ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը, ներկայցնելով հարցը, նշեց, որ որոշումը կայացվել է հայկական վիզային ռեժիմի լիբերալիզացման ընդհանուր քաղաքականության շրջանակում:
«Քաթարի քաղաքացիների մուտքը Հայաստան առաց վիզայի թույլտվության կխթանի զբոսաշրջության զարգացումը և հիմք կդառնա համագործակցության նոր ուղղությունների զարգացման համար», - ասաց նա:
Մայիսի կեսերին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ով պաշտոնական այցով Քաթարում էր, նշել էր, որ մերձարևելյան տարածաշրջանը կարևոր տեղ է զբաղեցնում Հայաստանի արտաքին քաղաքականությունում, երկիրը շահագրգիռ է ամենաբարձր մակարդակով Քաթարի հետ քաղաքական երկխոսության ակտիվացման և բոլոր ուղղություններով համագործակցության խորացման մեջ:
Այցի շրջանակում նաև քննարկվել էր «Qatar Airways»-ի հետ համագործակցության ընդլայնման հնարավորությունը` զբոսաշրջային այցերի ավելացման համատեքստում:–0–