Рейтинг@Mail.ru
USD
392.54
EUR
425.47
RUB
4.6351
GEL
141.59
եղանակը
Երևանում
+2

Հայաստանում դժվարանցանելի ճանապարհներ կան. Լարսը բաց է

01.11.2016, 11:44
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 1-ին ժամը 11.30-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Հայաստանում դժվարանցանելի ճանապարհներ կան. Լարսը բաց է

ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 1-ին ժամը 11.30-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Դժվարանցանելի են Դիլիջանի, Սպիտակի, Չայնիի ոլորանները և Մաստարա-Լանջիկ ավտոճանապարհը: 

Դիլիջանի ոլորաններում առկա է մերկասառույց:

Կոտայքի, Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի մարզերում, Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում, Արագածոտնի մարզի  Թալինի, Ապարանի, Արագածի շրջաններում տեղում է ձյուն:

Կոտայքի մարզի Հրազդան, Չարենցավան քաղաքներում և «Չայնիի ոլորաններ» կոչվող հատվածում և Սիսիան-Գորիս ավտոճանապարհին առկա է մառախուղ:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Լարսի անցակետը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:–0–