Рейтинг@Mail.ru
USD
391.83
EUR
425.02
RUB
4.665
GEL
141.07
2025 թ. մարտի 25, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+4

Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ. ՏԿԱԻՆ

27.01.2016, 10:57
Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ, փակ է նաև Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը։
Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ. ՏԿԱԻՆ

ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի. /ԱՌԿԱ–Նովոստի–Արմենիա/. Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ, փակ է նաև Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը։

Ինչպես հաղորդում է ՀՀ ՏԿԱԻ նախարարությունը, հունվարի 27-ի ժամը 10.30-ի դրությամբ փակ են Արագածոտնի մարզի Դդմասար, Միջնատուն, Ավշեն, Միրաք Շենկանի համայնքների, ինչպես նաև Հրազդան-Ջրառատավան, Բերդ-Ճամբարակ, Վերին Գետաշեն-Մադինա ավտոճանապարհները և Վարդենյաց լեռնանցքը:

Դժվարանցանելի են Դիլիջանի և Ոսկեպարի ոլորանները (բեռնատար ավտոմեքենաների համար),  Գորիս-Սիսիան, Վանաձոր-Ալավերդի, Սոթք-Քարվաճառ և Վայոց ձորի մարզի միջհամայնքային ավտոճանապարհները:

Նշված ճանապարհահատվածներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

ՀՀ Վայոց Ձորի մարզում՝ Արենի-Խաչիկ ավտոճանապարհի 8-9-րդ կիլոմետրի հատվածում ավտոճանապարհը երթևեկելի է միակողմանի: 

«ՀՀ ՏԿԱԻ նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս վերոնշյալ ճանապարհահատվածներով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում` ձմեռային անվադողերով», – նշվում է հաղորդագրության մեջ։

Ի կատարումն ՀՀ ՏԿԱԻ նախարարի հրամանի՝ նախարարության բոլոր հերթապահ ստորաբաժանումները 2015 թ.-ի դեկտեմբերի 25-ից իրենց ծառայությունն իրականացնում են ուժեղացված ռեժիմով:–0–