Рейтинг@Mail.ru
USD
391.8
EUR
422.79
RUB
4.6543
GEL
141.19
2025 թ. մարտի 26, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+17

Իրանից դեպի Կովկաս է շարժվում հերթական տաք օդի ալիքը. սպասվում է ջերմաստիճանի բարձրացում

18.08.2016, 13:19
Այս անգամ Իրանի տարածքից դեպի Կովկաս է տեղաշարժվում հերթական տաք օդի ալիքը։
Իրանից դեպի Կովկաս է շարժվում հերթական տաք օդի ալիքը. սպասվում է ջերմաստիճանի բարձրացում

ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Այս անգամ Իրանի տարածքից դեպի Կովկաս է տեղաշարժվում հերթական տաք օդի ալիքը, Facebook–յան իր էջում գրել է ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը։

Նրա խոսքով` արևադարձային տաք հոսանքների ներթափանցումը կսկսվի վաղը կեսօրից և կպահպանվի մինչև օգոստոսի 25-ը ներառյալ:

«Եթե վերջին օրերին հանրապետության հատկապես հյուսիսային մարզերում երեկոյան ժամերին դիտվում էին անձրևներ, ապա վաղվանից սկսած երկրի ողջ տարածքում կհաստատվի առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4 աստիճանով: Ամենաշոգ շրջանները կլինեն Երևանը, Արարատյան դաշտը և Սյունիքի հովիտները, որտեղ վաղը սպասվում է մինչև +37, իսկ այնուհետև +38...+39 աստիճան տաքություն», – հայտնում է Սուրենյանը։–0–