Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է բնապահպանական ստուգումներ անցկացնել Հայաստանի հանքարդյունահանող ընկերություններում
24.05.2018,
15:19
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է ՀՀ բնապահպանության նախարարության Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին ստուգումներ անցկացնել հանքարդյունահանող ընկերություններում:

ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի. /ԱՌԿԱ/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է ՀՀ բնապահպանության նախարարության Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին ստուգումներ անցկացնել հանքարդյունահանող ընկերություններում` բնակչության կյանքին և պետության շահերին սպառնացող վտանգները կանխարգելելու և օրենսդրության խախտումները վերացնելու համար:
«Խոսքը 28 ընկերությունների մասին է, որոնց հիմնական մասը զբաղվում է մետաղագործական հանքվայրերի մշակմամբ: Միաժամանակ հանձնարարում եմ հանրապետական գործադիր այլ մարմիններին` անհրաժեշտության դեպքում օգնել տեսչական մարմնին պատշաճ վերահսկողություն իրականացնելու համար», - ասաց Փաշինյանը հինգշաբթի կառավարության նիստի ժամանակ: