Рейтинг@Mail.ru
USD
398.94
EUR
410.95
RUB
3.8929
GEL
140.52
2025 թ. հունվարի 20, երկուշաբթի
եղանակը
Երևանում
-1

Թրամփի վարչակազմը մերժել է ԱՄՆ-ի Սենատի ընդունած ցեղասպանության մասին բանաձևը

18.12.2019, 11:25
Թրամփի վարչակազմը մերժել է Ցեղասպանությունը դատապարտող Սենատի բանաձևը
Թրամփի վարչակազմը մերժել է ԱՄՆ-ի Սենատի ընդունած ցեղասպանության մասին բանաձևը

ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը մերժել է 1915 թ.-ի Օսմանյան կայսրությունում հայերի Ցեղասպանության մասին Սենատի ընդունած բանաձևը, այս մասին հայտնում է The Hill-ը:

ԱՄՆ-ի սենատը դեկտեմբերի 12-ին միաձայն ընդունեց 150 բանաձևը, որը մասնավորապես մերժում է հայոց Ցեղասպանության ժխտողականությունը, վկայում է ԱՄՆ-ի կառավարության կողմից այդ հանցագործության ընդունման և հիշողության մասին, նպաստում է Հայոց ցեղասպանության թեմայով կրթական ծրագրերին` մեր օրերում նման չարագործություններից խուսափելու համար:

«Պետական դեպարտամենտը երեքշաբթի քննադատել է 20-րդ դարի սկզբում Օսմանյան կայսրության կողմից հայերի մասսայական սպանությունն ու արտաքսումը Սենատի կողմից որպես Ցեղասպանություն ճանաչելը»,- գրում է The Hill-ը:
Պետդեպարտամենտի հայտարարության  մեջ ասվում է այն մասին, որ վարչակազմը շարունակում է այդ դեպքերն ընդունել որպես «ամենավատ մասսայական վայրագություններից մեկը»:

«Վարչակազմի դիրքորոշումը չի փոխվել: Մեր հայացքներն արտացոլվում են նախագահի անցած տարվա ապրիլին այդ հարցով արված հայտարարության մեջ»,- հայտարարել է Պետդեպարտամենտի մամուլի քարտուղար Մորգան Օրտագուսը:

Հայոց Ցեղասպանության հիշատակի օրը ողջ աշխարհում նշվում է ապրիլի 24-ին: 2019 թվականին այդ օրը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ելույթ է ունեցել, որում ասվում էր,որ սկսած 1915 թվականից` մեկուկես միլիոն հայեր արտաքսվել են, սպանվել կամ մահվան երթով անցել են Օսմանյան կայսրությունում ։ Նախագահը այդ դեպքերը Ցեղասպանություն չանվանեց:-0-