Рейтинг@Mail.ru
USD
391.81
EUR
422.41
RUB
4.6907
GEL
141.32
2025 թ. մարտի 27, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+18

Երևանի Տիգրան Մեծի պողոտայի որոշակի հատվածի երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի

12.01.2018, 19:31
Ժամանակավորապես կսահմանափակվի Տիգրան Մեծի պողոտայի որոշակի հատվածի երթևեկությունը:
Երևանի Տիգրան Մեծի պողոտայի որոշակի հատվածի երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի
ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի. /ԱՌԿԱ/. Երևանի Տիգրան Մեծի պողոտայի որոշակի հատվածի երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի։

Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայության հաղորդմամբ, ինժեներական ենթակառուցվածքների փոփոխման աշխատանքներով պայմանավորված, հունվարի 12-ին ժամը 20:00-ից մինչև հունվարի 20-ը մայրաքաղաքի Տիգրան Մեծի պողոտայի «Ռոսիա մոլ» առևտրի կենտրոնի հարևանությամբ առաջին երթևեկելի գոտում ժամանակավորապես կսահմանափակվի տրանսպորտային միջոցների երթևեկությունը:

«Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունը», – նշվում է հաղորդագրության մեջ։–0–