Рейтинг@Mail.ru
USD
391.81
EUR
422.41
RUB
4.6907
GEL
141.32
2025 թ. մարտի 27, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+13

Երևանի մի շարք փողոցներ 2 ժամով փակ կլինեն Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին ընդառաջ

01.10.2018, 20:54
Երևանի մի շարք փողոցներ 2 ժամով փակ կլինեն Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին ընդառաջ։
Երևանի մի շարք փողոցներ 2 ժամով փակ կլինեն Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին ընդառաջ

ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին ընդառաջ, նախապատրաստական աշխատանքներ իրականացնելու նպատակով հոկտեմբերի 2-ին, ժամը 23:30-ից մինչև հոկտեմբերի 3-ը, ժամը 1:30 (2 ժամով) արգելվելու է երթևեկությունը Աճառյան-Մյասնիկյան-Հերացու-Կորյունի փողոցներում, հաղորդում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։

Փակ կլինի Ազատության պողատա Բաբայան փողոց խաչմերուկից Սարալանջի փողոցով դեպի Տերյան -Կորյունի փողոցների խաչմերուկը: Մաշտոցի պողոտան՝ Մատենադարանից մինչև Հաղթանակի կամուրջ, Աթենքի փողոցը և Ծիծեռնակաբերդի խճուղին: Աբովյան փողոցը՝ Թումանյան փողոցի խաչմերուկից դեպի Հանրապետության Հրապարակ: Ամիրյան փողոցը: Տիգրան Մեծի պողոտան՝ Տիգրան Մեծի պողատա-Խանջյան փողոց խաչմերուկից դեպի Հանրապետության Հրապարակ: Հանրապետության փողոցը՝ Բուզանդի փողոցի խաչմերուկից դեպի Տիգրան Մեծ պողոտա: Նալբանդյան փողոցը՝ Սախարովի հրապարակից դեպի Հանրապետության Հրապարակ: Վազգեն Սարգսյան փողոցը՝ Շահումյանի հրապարակից դեպի Հանրապետության Հրապարակ:-0-