ԱԳՆ-ն հաստատում է, որ Տուլայում ավտովթարի հետևանքով զոհվել է Հայաստանի յոթ քաղաքացի
03.11.2015,
13:07
Առկա տեղեկությունների համաձայն` նոյեմբերի 3-ին, ժամը` 02.12-ի սահմաններում ՌԴ Տուլայի մարզի «Մ4» մայրուղու 220 կմ վրա` Ուզլովսկի քաղաքի մոտակայքում, Մոսկվայից Երևան ուղերթն իրականացնող ավտոբուսի վթարման հետևանքով զոհվել է 7 ՀՀ քաղաքացի, տարբեր կարգի վնասվածքներ է ստացել 47-ը: :

ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Առկա տեղեկությունների համաձայն` նոյեմբերի 3-ին, ժամը` 02.12-ի սահմաններում ՌԴ Տուլայի մարզի «Մ4» մայրուղու 220 կմ վրա` Ուզլովսկի քաղաքի մոտակայքում, Մոսկվայից Երևան ուղերթն իրականացնող ավտոբուսի վթարման հետևանքով զոհվել է 7 ՀՀ քաղաքացի, տարբեր կարգի վնասվածքներ է ստացել 47-ը: 36 ՀՀ քաղաքացի տեղափոխվել է Տուլայի մարզի Ուզլովսկի շրջանային և Կիրևսկի կենտրոնական հիվանդանոցներ, հաղորդում է ԱԳՆ լրատվական ծառայությունը:
Նոյեմբերի 3-ին, ժամը 04.44-ին ՌԴ ԱԻՆ ԱՃԿԿ-ից տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 03.08-ին Մ-4 դաշնային ավտոճանապարհի 220-րդ կմ-ում՝ Տուլայի տարածաշրջանի Ուզլովսկիյ շրջանի Իլինկա գյուղի մոտակայքում Մոսկվա-Երևան երթուղու «Կինգ Դելյուքս» ՍՊԸ տրանսպորտային ընկերությանը պատկանող «Higer» մակնիշի 510 OP 61 պետհամարանիշով ավտոբուսը դեռևս չբացահայտված հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի մասից և շրջվել:
Ժամը 09:30-ի դրությամբ` ՃՏՊ-ի հետևանքով զոհվել է 7, տուժել՝ 43 ՀՀ քաղաքացի, որոնցից 34-ը՝ հոսպիտալացվել են տարածաշրջանային Ուզլովայա (15 մարդ), Կիրեևսկի (12 մարդ) և Նովոմոսկովսկի (7 մարդ) բժշկական կենտրոններ: Վիրավորներից 9-ի վիճակը բժիշկների գնահատմամբ ծանր է: Ավտոբուսում երեխաներ չեն եղել:
Ժամեր անց, Ուզլովսկի ԿՀ-ում զոհվել է ևս մեկ ուղևոր` 68 ամյա Սպարտակ Նալբանդյանը:
«ՌԴ-ում ՀՀ դեսպանության ներկայացուցիչները ներկայումս մեկնել են Տուլայի մարզ` տեղում իրավիճակին ծանոթանալու և համապատասխան աջակցություն ցուցաբերելու նպատակով»,-ասված է հաղորդագրությունում:
Տեղեկատվության տրամադրամ կոորդինացումը իրականացվում է ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության կողմից:
Գործում են թեժ գծեր`
- Տուլայի տարածաշրջանի ՃԿԿ-ում` 007 487 221 1609
- ՀՀ ՏԿԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում` 911 կամ 010 36-02-97 հեռախոսահամարներով:-0-