Առաջիկա օրերին հանրապետության տարածքում սպասվում են տեղումներ

ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի. /ԱՌԿԱ–Նովոստի–Արմենիա/. Առաջիկա օրերին հանրապետության տարածքում սպասվում են տեղումներ, այնուհետև` արևային եղանակ, հաղորդում է Հայպետհիդրոմետը։
Մասնավորապես, հունվարի 25-26-ը շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն, 27-29-ն` առանց տեղումների եղանակ:
Օդի ջերմաստիճանը հունվարի 25-27-ն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով, 28-ի ցերեկը, 29-ին աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով:
Քամին կլինի հյուսիս-արևմտյան` 8-12 մ/վրկ արագությամբ:
Հունվարի 25-26-ն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում` 20-25մ/վրկ, առանձին շրջաններում` բուք, ցածր տեսանելիություն, ճանապարհներին‵ մերկասառույց:
Մայրաքաղաք Երևանում հունվարի 25-26-ը սպասվում է ձյուն: Հունվարի 27-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Օդի ջերմաստիճանը հունվարի 25–26–ը ցերեկային ժամերին կտատանվի զրոյից ցածր 2 աստիճանից մինչև 5 աստիճան ցրտի սահմանում, իսկ գիշերային ժամերին` 2 աստիճան ցրտից 7 աստիճան ցրտի սահմանում։
Հունվարի 27–ի գիշերը Երևանում օդի ջերմաստիճանը կնվազի` հասնելով զրոյից ցածր 13–ից 15 աստիճան ցրտի սահմանում, իսկ ցերեկը կտատանվի զրոյից ցածր 4 աստիճանից մինչև 6 աստիճան ցրտի սահմանում։–0–