Սննդամթերքի անվտանգության պետական տեսչությունը չի խոսում շուկայում արձանագրված խախտումների մասին. կարծիք
14.10.2013,
15:47
Սննդամթերքի անվտանգության պետական տեսչության բացահայտած խախտումները հաճախ պահվում են հասարակությունից, լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց «Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության նախագահ Բաբկեն Պիպոյանը։

ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Սննդամթերքի անվտանգության պետական տեսչության բացահայտած խախտումները հաճախ պահվում են հասարակությունից, լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց «Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության նախագահ Բաբկեն Պիպոյանը։
«Սննդամթերքի անվտանգության պետական տեսչությունը ոչ բավարար ստուգումներ է իրականացնում Հայաստանի պարենային շուկայում։ Այն հաճախ ոչ բոլոր գործառույթներն է կատարում»,– ասաց նա։
Մասնավորապես, ինչպես կարծում է Պիպոյանը, Պետական տեսչությունը միշտ չէ, որ հետևողական է հասարակական կազմակերպությունների և անհատների կողմից ստացված ահազանգերի հիման վրա սննդամթերքի շուկայում ստուգումներ իրականացնելու գործում։
Չարամիտ իրավախախտների դեմ սննդամթերքի շուկայում ավելի արդյունավետ պայքարի համար Պիպոյանը կոչ արեց տեսչությանն արձագանքել խախտումների մասին ցանկացած տեղեկության, ավելի սերտ համագործակցել տեղական հասարակական կազմակերպությունների և քաղաքացիների հետ, ինչպես նաև իրազեկել բնակչության լայն շրջանակներին պարենային ոլորտում բացահայտվող ցանկացած խախտման մասին։
Նա միաժամանակ իր հայտարարությունները հաստատող որևէ կոնկրետ օրինակ չբերեց։
Պիպոյանի կարծիքի հետ չհամաձայնեց սննդի անվտանգության և որակի տեսչության պետ Արմեն Արարատյանը` հայտնելով, որ բացի պլանային ստուգումներից, որի ժամանակացույցին տեսչությունը հետևում է ողջ տարվա ընթացքում, հաճախ նաև արտապլանային ստուգումներ են անցկացվում։
Որպես իր խոսք հաստատում` Արարատյանը հայտնեց, որ 2012 թվականին 160 ընկերությունում ծրագրված ստուգումների փոխարեն ստուգում է իրականացվել 230 ընկերությունում։
Արարատյանը միաժամանակ հիշեցրեց, որ խանութում վաճառվող ցանկացած ապրանքի անորակության վերաբերյալ կասկած ունենալու դեպքում սպառողն իրավունք ունի խանութի ղեկավարությունից պահանջել ապրանքի որակի հավաստագիր և անհամապատասխանությունների դեպքում դիմել տեսչություն։ -0-