Рейтинг@Mail.ru
USD
395.05
EUR
410.46
RUB
3.85
GEL
141.22

«Նովոստի–Արմենիա»–ն հաղթել է Armenia Digital Awards–ի միանգամից երեք անվանակարգերում

30.09.2024, 12:07
«ԱՄԻ Նովոստի–Արմենիա»–ն հաղթել է Հայաստանում առաջին անգամ անցկացված Armenia Digital Awards մրցույթի միանգամից երեք անվանակարգերում
«Նովոստի–Արմենիա»–ն հաղթել է Armenia Digital Awards–ի միանգամից երեք անվանակարգերում

ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի․/ԱՌԿԱ/․ «ԱՄԻ Նովոստի–Արմենիա»–ն հաղթել է Հայաստանում առաջին անգամ անցկացված Armenia Digital Awards մրցույթի միանգամից երեք անվանակարգերում։ 

«Լավագույն մեդիա կայք» անվանակարգում հաղթող է ճանաչվել «Նովոստի–Արմենիա»–ի կայքը՝ newsarmenia.am:

«Լավագույն սոցիալական մեդիա․ lifestyle կոնտենտով Տելեգրամ ալիք» անվանակարգում լավագույնն է ճանաչվել ЕреваныЧ ալիքը։

«Լավագույն սոցիալական մեդիա․ լրատվական տելեգրամյան ալիք» անվանակարգում հաղթող է ճանաչվել «Жизнь в Армении» ալիքը։

_armenia_digital_awards_Novosti_Armenia - рис.1

«Armenia Digital Awards առաջին մրցույթն ու մրցանակաբաշխությունը լավ անցան։ Կցանկանայի, որ լինեին նման հավես նախագծերի ավելի շատ կատեգորիաներ, քանի որ դիտարկելով նման նախագծեր՝ մենք սովորում ենք և մարդկանց հնարավորություն ենք տալիս սովորել միմյանցից», – «Նովոստի–Արմենիա»–ին ասաց E-Commerce&Digital Marketing Association–ի հիմնադիր և նախագահ, մրցույթի համահիմնադիր Եվգենի Միշչենկոն։

Նրա խոսքով, սկիզբը դրված է, և հաջորդ տարի «կլինի ավելի լավ»։

Միշչենկոն նշեց, որ ԶԼՄ–ների լավագույն կայքերը գնահատել են հասարակ օգտատերերը, որոնք գրանցվել են կայքում հայկական հեռախոսահամարներով։ Իսկ ինչ վերաբերում է լավագույն սոցիալական մեդիաներին, ապա դրանք գնահատվել են ինչպես հասարակ օգտատերերի, այնպես էլ ժյուրիի անդամների կողմից։

«Հաղթողներին կմաղթեմ կանգ չառնել, անընդհատ զարգանալ, ներդնել ինչ–որ նոր բան և գլխավորը՝ լսել և ստանալ հետադարձ կապ, քանի որ բոլորս աշխատում ենք մեր լսարանի համար։ Պետք է այնպես անել, որ լսարանին հետաքրքիր լինի մեզ հետ, որպեսզի կարողանանք զարմացնել նրան», – ասաց Միշչենկոն՝ չբացառելով, որ հաջորդ տարի կարող են լինել նոր անվանակարգեր։

_armenia_digital_awards_Novosti_Armenia - рис.2

«Նովոստի–Արմենիա»–ի տնօրեն Գալինա Դավիթյանը շնորհակալություն հայտնեց Armenia Digital Awards–ի կազմակերպիչներին մրցույթի անցկացման նախաձեռնության համար։

«Ոգեշնչում է, որ մեր օգտին են քվեարկել ինչպես ժյուրիի անդամները, այնպես էլ սովորական օգտատերեր։ Սա աներևակայելի մոտիվացնող է անձնական աճի տեսանկյունից: Նշանակում է, որ մենք գործում ենք ճիշտ ուղղությամբ, դա մեր ամբողջ թիմի աշխատանքն է։ Ցանկանում ենք, որպեսզի կազմակերպիչների նպատակներն իրագործվեն և վայելեն ինտերնետ հանրության աջակցությունը», – ասաց Դավիթյանը։

Armenia Digital Award–ի մասին

Հանդիսավոր մրցանաբաշխությունն առաջին անգամ անցկացվել է Երևանում սեպտեմբերի 27–ին։

Armenia Digital Award-ը ստեղծվել է թվայնացման գործընթացում հայկական ընկերությունների և մասնագետների հաջողությունները նշելու համար։ Մրցույթին առաջադրվել են կայքեր, սոցիալական մեդիաներ, բջջային հավելվածներ, առցանց խանութներ, ստարտափեր։ Մրցույթի արդյունքներն ամփոփելիս հաշվի են առնվել ինչպես պրոֆեսիոնալ ժյուրիի, այնպես էլ սովորական օգտատերերի ձայները։

_armenia_digital_awards_Novosti_Armenia - рис.3

«ԱՄԻ Նովոստի–Արմենիա» գործակալության մասին

«Նովոստի-Արմենիա» միջազգային տեղեկատվական գործակալությունը Հայաստանի տեղեկատվական դաշտում աշխատում է 2005 թվականից և մեդիա շուկայի առաջատարներից է։ Գործակալությունը հայաստանյան լրատվամիջոցների մեջ ամենաշատ մեջբերվող ռեսուրսներից է և ներկայումս ունի տարեկան ավելի քան 10 միլիոն այցելություն: Ունի նաև ավելի քան 140 հազար բաժանորդ Facebook-ում, որն ապահովում է օրական ավելի քան 250 հազար ընդգրկվածություն։ Ակտիվորեն զարգանում են «Novosti-Armenia» և «Novosti-Armenia Stories» YouTube-յան ալիքները, որոնք այս պահին ունեն ավելի քան 77 հազար բաժանորդ։ Գործակալությունն ունի նաև տելեգրամյան ալիքների խոշոր ցանց։