ՀՀ կառավարությունն առաջարկում է հանգստյան օրերը երկարաձգել մինչև հունվարի 11–ը
02.12.2014,
17:41
ՀՀ կառավարությունը նախատեսում է եկող հինգշաբթի կառավարության նիստում որոշում ընդունել աշխատանքային օրերի տեղափոխման մասին։

ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ կառավարությունը նախատեսում է եկող հինգշաբթի կառավարության նիստում որոշում ընդունել աշխատանքային օրերի տեղափոխման մասին։
Որոշման նախագծով առաջարկվում է 2015 թվականի հունվարի 8-ի և 9-ի աշխատանքային օրերը համապատասխանաբար տեղափոխել 2014 թվականի դեկտեմբերի 20-ը և 27-ը` շաբաթ օրերը:
Համաձայն «Տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքի` Նոր տարվա և Սուրբ ծննդյան տոները Հայաստանում նշվում են դեկտեմբերի 31–ից մինչև հունվարի 6–ը, իսկ հունվարի 7–ի ոչ աշխատանքային օրը` Սուրբ ծննդյան տոնին հաջորդող մեռելոցի օրն է։–0–