Рейтинг@Mail.ru
USD
391.74
EUR
426.88
RUB
4.5721
GEL
141.28
2025 թ. մարտի 17, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+22

Հայաստանում գրանցվել է COVID-19–ի 818 նոր դեպք, 277 մարդ առողջացել է, 4 մարդ` մահացել. ԱՆ

12.03.2021, 11:27
Մարտի 12-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 177104 դեպք, որոնցից 165718-ն` առողջացած, 3243-ը` մահվան ելքով
Հայաստանում գրանցվել է COVID-19–ի 818 նոր դեպք, 277 մարդ առողջացել է, 4 մարդ` մահացել. ԱՆ
ԵՐԵՎԱՆ, 12 մարտի./ԱՌԿԱ/. Մարտի 12-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 177104 դեպք, որոնցից 165718-ն` առողջացած, 3243-ը` մահվան ելքով, հաղորդում է ՀՀ առողջապահության նախարարությունը:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 7308 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 765879 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 3934 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 818 նոր դեպք: Ունենք 277 առողջացած և 4 մահվան դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 835 է:–0–