Рейтинг@Mail.ru
USD
391.56
EUR
428.21
RUB
4.7705
GEL
140.68
2025 թ. մարտի 19, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+11

Երևանցիների ավելի քան 60%–ը դրական է գնահատում տարվա ընթացքում քաղաքում տեղի ունեցած փոփոխությունները. հարցում

24.12.2014, 15:53

Հասարակական կարծիքի հարցման տվյալները վկայում են, որ երևանցիների 63 տոկոսը դրական է գնահատում Երևանում վերջին տարվա ընթացքում տեղի ունեցած փոփոխությունները։ Դեկտեմբերի 9–16–ը Երևանի բոլոր վարչական շրջաններում անցկացված հարցման կազմակերպիչը Gallup International կազմակերպությունն է։ Հարցմանը մասնակցել է 1066 մարդ։
Երևանցիների ավելի քան 60%–ը դրական է գնահատում տարվա ընթացքում քաղաքում տեղի ունեցած փոփոխությունները. հարցում
ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հասարակական կարծիքի հարցման տվյալները վկայում են, որ երևանցիների 63 տոկոսը դրական է գնահատում Երևանում վերջին տարվա ընթացքում տեղի ունեցած փոփոխությունները։ Դեկտեմբերի 9–16–ը Երևանի բոլոր վարչական շրջաններում անցկացված հարցման կազմակերպիչը Gallup International կազմակերպությունն է։ Հարցմանը մասնակցել է 1066 մարդ։

Երևանում կատարված փոփոխություններն «ամբողջովին դրական է» գնահատել հարցվածների 8 տոկոսը, «ավելի շատ դրական է» գնահատել 55 տոկոսը, «չեն կողմնորոշվել» երևանցիների 18 տոկոսը, «ավելի շատ բացասական» է գնահատել 13 տոկոսը, «ամբողջովին բացասական»` 5 տոկոսը», – հայտարարեց Հայաստանում Gallup International Association–ի ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը։

Նա տեղեկացրեց, որ հարցման մեթոդաբանությունը թույլ էր տալիս հարցվածներին ընտրել պատասխանների մի քանի տարբերակ։

«Որո՞նք են հիմա երևանցիների առաջ ծառացած ամենակարևոր խնդիրները» հարցին» հարցվածների կեսը նշել է գործազրկությունը, 50 տոկոսը` գների աճն ու գնաճը, 23 տոկոսը` արտագաղթը, 9 տոկոսը` բարձր հարկերը, 9 տոկոսը` կոռուպցիան», – ասաց Նավասարդյանը։

Նա նշեց, որ երևանցիների 8 տոկոսը որպես հիմնական խնդիր են նշել ծանր սոցիալական վիճակն ու աղքատությունը, 7 տոկոսը` կրթական համակարգի վատ վիճակը, 23 տոկոսը` աղբահանության խնդիրները, 18 տոկոսը` կոմունալ վճարները, 14 տոկոսը` հասարակական տրանսպորտի հետ կապված խնդիրները։

«Հարցվածների 8 տոկոսը խնդրահարույց է համարում բնապահպանական վիճակը, 4 տոկոսը` բուժհաստատություններում սպասարկման մակարդակը, 4 տոկոսը` ապօրինի շինարարությունը, երևանցիների 3 տոկոսը մտահոգված է արտակարգ իրավիճակների կապակցությամբ, 2 տոկոսը` հանցավորության աճի կապակցությամբ», – տեղեկացրեց Նավասարդյանը։

Նա նաև նշեց, որ հարցվածների 4 տոկոսը դժվարացել է պատասխանել այդ հարցին, իսկ 12 տոկոսը նշել են այլ խնդիրներ։

«9 տոկոսը Երևանի արտաքին տեսքը գնահատել է «շատ դրական», 73 տոկոսը` «ավելի շատ դրական», 12 տոկոսը` «ավելի շատ բացասական», 3 տոկոսը` «շատ բացասական», իսկ հարցվածների 3 տոկոսը դժվարացել է պատասխանել այդ հարցին», – ասաց Նավասարդյանը։ 

Նրա խոսքով` նման հարցումներ անցկացվել են 2012 և 2013թթ.–ին։ Ընդ որում` հարցման արդյունքները գրեթե չեն փոխվել 2012–2013 թթ.–ի համեմատ։ Նա նաև նշեց, որ հարցման արդյունքների վրա փոքր–ինչ ազդել է այն, որ հարցումն անցկացվել է դեկտեմբերին։–0–