Рейтинг@Mail.ru
USD
392.26
EUR
425.45
RUB
4.6405
GEL
141.43
2025 թ. մարտի 21, ուրբաթ
եղանակը
Երևանում
+11

Երկրաշարժ` Սպիտակ քաղաքի հարևանությամբ

16.08.2017, 12:18
Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 3 բալ:
Երկրաշարժ` Սպիտակ քաղաքի հարևանությամբ

ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Չորեքշաբթի վաղ առավոտյան երկրաշարժէ  գրանցվել Սպիտակ քաղաքաից 10 կմ հեռավորության վրա։

ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն, սույն թվականի օգոստոսի 16-ին, տեղական ժամանակով ժամը 05:07-ին (Գրինվիչի ժամանակով` 01:07-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.770 և արևելյան երկայնության 44.350 աշխարհագրական կոորդինատներով (Հայաստան, Սպիտակ քաղաքից 10 կմ հարավ-արևելք), օջախի 10 կմ խորությամբ, 2.5 մագնիտուդով երկրաշարժ:

Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 3 բալ :-0-