Օդի ջերմաստիճանը Հայաստանում, բացառությամբ Արարատյան դաշտավայրի, մի փոքր կբարձրանա հանգստյան օրերին
20.12.2013,
10:13
Օդի ջերմաստիճանը Հայաստանում, բացառությամբ Արարատյան դաշտավայրի, դեկտեմբերի 21-23–ին կբարձրանա 2-3 աստիճանով, հայտնում է ԱԻՆ կայքը` հղում անելով Հայհիդրոմետկենտրոնին։

ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Օդի ջերմաստիճանը Հայաստանում, բացառությամբ Արարատյան դաշտավայրի, դեկտեմբերի 21-23–ին կբարձրանա 2-3 աստիճանով, հայտնում է ԱԻՆ կայքը` հղում անելով Հայհիդրոմետկենտրոնին։
Առանց տեղումների եղանակ է սպասվում հանրապետությունում դեկտեմբերի 20-24–ը, Արարատյան դաշտավայրի նախալեռներում և հենց դաշտավայրում հնարավոր է մառախուղ։
Քամին կլինի արևմտյան` 1-5 մետր վայրկյան արագությամբ։
Երևանում առաջիկա հինգ օրերին նույնպես կանխատեսվում է չոր եղանակ, ժամանակ առ ժամանակ հնարավոր է մառախուղ։
Օդի ջերմաստիճանը մայրաքաղաքում գործնականում չի փոխվի և կկազմի 6-8 աստիճան ցուրտ ցերեկը, և 9-11 աստիճան ցուրտ գիշերը։
Ներկայում Երևանում ամպամած է, սնդիկի սյունը ցույց է տալիս 8 աստիճան ցուրտ։ -0-