Սուր շնչառական վարակների աշխուժացում է դիտվում Հայաստանում. առողջապահության նախարարություն
14.02.2014,
12:43
Հայաստանի Հանրապետությունում դիտվում է սուր շնչառական վարակների աշխուժացում` համեմատած նախորդ տարվա միևնույն ժամանակահատվածի հետ, հայտնում է Հայաստանի առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։

ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի Հանրապետությունում դիտվում է սուր շնչառական վարակների աշխուժացում` համեմատած նախորդ տարվա միևնույն ժամանակահատվածի հետ, հայտնում է Հայաստանի առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։
Տվյալ միտումը բացահայտվել է առաջնային բժշկական օգնության կազմակերպություններ դիմելիությամբ։
«Հանրապետությունում ծանր սուր շնչառական վարակների և թոքաբորբերի բարդացած կլինիկական ընթացքով հիվանդներ առկա չեն, իսկ հոսպիտալացված հիվանդները միջին ծանրության են, որոնց նկատմամբ կազմակերպվել է համապատասխան բուժում»,– ասվում է հաղորդագրությունում։
Իրականացված լաբորատոր հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ հանրապետությունում շրջանառում են գրիպի Ա տեսակի H3N2 ենթատեսակը և ադենովիրուսները:
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը հարցում է ուղղել Առողջապահության նախարարություն հանրապետությունում ՍՇՎԻ և գրիպի գրանցված դեպքերի թվի վերաբերյալ։
Մամուլի ծառայությունից հայտնեցին, որ գրիպի ու դրա բարդություններից խուսափելու նպատակով անհրաժեշտ է խուսափել հիվանդների հետ շփումից, հիվանդության դեպքում մնալ տանը, հրավիրել տեղամասային մանկաբույժին, թերապևտին կամ ընտանեկան բժշկին, չզբաղվել ինքնաբուժմամբ, հագնվել եղանակին համապատասխան, պահպանել հազի և փռշտալու վարվելակարգը, օգտագործել հնարավորինս շատ հեղուկներ, հաճախակի օդափոխել փակ տարածքները։
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով` 2014 թվականի 5-րդ շաբաթվա ընթացքում եվրոպական տարածաշրջանում ավելացել է գրիպանման հիվանդություններով և սուր շնչառական վարակներով հիվանդների դիմելիությունը բժշկական կազմակերպություններ: Չնայած դրան, նկատվում է գրիպի նկատմամբ լաբորատոր հետազոտությունների դրական արդյունքով դեպքերի նվազում: Ներկայումս եվրոպական տարածաշրջանում շրջանառում է գրիպի Ա տեսակը: Վերջին շաբաթների ընթացքում հոսպիտալացված հիվանդների մոտ դիտվել է գրիպի նկատմամբ լաբորատոր հետազոտությունների դրական արդյունքի աճ:
Այսպիսով, տարածաշրջանի հարավային երկրներում 80% դեպքերում արձանագրվել է գրիպի Ա(H1N1)pdm09 ենթատեսակը, իսկ արևմտյան հատվածի երկրներում հիվանդների 54% դեպքում դիտվել է գրիպի Ա տեսակի (H3N2) ենթատեսակը:
ԱՀԿ–ի տվյալները վկայում են, որ Ռուսաստանում, Վրաստանում, Ադրբեջանում և Թուրքիայում նույնպես աշխուժացել են սուր շնչառական վարակները։ -0-