Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 13, կիրակի
եղանակը
Երևանում
+35

Հանրապետության տարածքում հանգստյան օրերին սպասվում են ձյան տեսքով տեղումներ

09.12.2016, 11:41
Հայաստանի մի շարք մարզերում և Երևանում թույլ ձյուն է կանխատեսվում։
Հանրապետության տարածքում հանգստյան օրերին սպասվում են ձյան տեսքով տեղումներ

ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի մի շարք մարզերում և Երևանում թույլ ձյուն է կանխատեսվում։

Ինչպես հաղորդում է Հայպետհիդրոմետը, դեկտեմբերի 9–ին և 12–ին հանրապետության ողջ տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ, իսկ դեկտեմբերի 10–ի երեկոյան, դեկտեմբերի 11–ին և 13–ին Շիրակում, Կոտայքում, Արագածոտնում, Արարատում, Արմավիրում, Վայոց Ձորում, ինչպես նաև Երևանում կանխատեսվում է թույլ ձյուն։

Քամին կլինի հյուսիս–արևմտյան` 3–8 մ/վ արագությամբ, դեկտեմբերի 9–ին առանձին շրջաններում հնարավոր է քամու ուժգնացում մինչև 20–25 մ/վ։

Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 9–ին կնվազի 6–8 աստիճանով, իսկ դեկտեմբերի 10–12–ը հատկապես գիշերային ժամերին աստիճանաբար կբարձրանա 8–10 աստիճանով։

Երևանում ուրբաթ ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կտատանվի -1...+1 աստիճանի սահմանում, շաբաթ օրը մի փոքր կտաքանա` կազմելով +1...+3 աստիճան, իսկ հետագա երեք օրերի ընթացքում աստիճանաբար կբարձրանա` հասնելով +3...+5 աստիճանի։–0–